Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ երեկ` ժամը 21.06-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի դիտահորերից մեկում աշխատանքներ իրականացնելիս երկու քաղաքացու ինքնազգացողություն վատացել է: Փրկարարները դուրս են բերել 1964 թ. ծնված Ա. Թ.-ին, ով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Մյուս քաղաքացին մահացել է: Մահացածն ու տուժածը «Երևան Ջուր» ընկերության աշխատակիցներ են:
Yerkir.am-ի հետ զրույցում «Երևան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը հայտնեց, որ ընկերության աշխատակիցները տվյալ հասցե են գնացել սեփական նախաձեռնությամբ` աշխատանքից դուրս, և կատարել են մասնավոր գործ: Նա տեղեկացրեց, որ ընկերությունում ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որը քննարկում է դեպքի մանրամասները:
«Ամեն դեպքում մի բան պարզ է` նրանք ապօրինաբար վերցրել են հիմնարկի տրանսպորտը և գնացել են` մասնավոր գործ անելու, ընդ որում` նրանք նույն հիմնարկի գործ անողներ չեն եղել, ընկերությունն իրավական առումով որևէ առնչություն չունի դեպքի հետ»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ իրենց մոտ աշխատանքային ժամը մինչև 6-ն է, իսկ դեպքը տեղի է ունեցել 6-ից հետո:
Ըստ Սարգսյանի` մեքենան ամրակցված է վարորդին, այսինքն` նրանից չի պահանջվում ղեկավարության ցուցումը, որպեսզի աշխատակցին տեղափոխի: «Փաստորեն, վարորդը, առանց թույլտվության, երեկոյան ժամի գնացել է` մասնավոր գործունեությամբ զբաղվելու: Ցավոք, դժվախտ պատահար է տեղի ունեցել»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ չգիտի, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել դեպքը: «Մենք էլ ենք շահագրգռված` հասնանալու` ինչու են գնացել, ում տունն է եղել: Նախ` մարդուն ցանկանանք առողջություն, մնացածն էլ ինչ եղել է` կպատմեն, կիմանանք»,-ասաց Մուրադ Սարգսյանը:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: