|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Պուտինի` առաջնորդ լինելու փաստը կարող է օգնել սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումում հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին. հայտնում է Газета.ру-ն: Նա նշել է, որ Պուտինի տեղն ու հեղինակությունն աշխարհում ոչ ոք չի հերքում:
Սարկոզին նաև նշել է, որ ուկրաինական ճգնաժամը չի լուծվի, եթե դրա ուղղությամբ աշխատանք չտարվի:
«Կարծում եմ` պատժամիջոցները պետք է հանվեն, մենք բավականին խնդիրներ ունենք: Ամենուժեղը պետք է առաջինը ձեռք մեկնի: Ամենուժեղը Պուտինն է»,- ասել է նա: