Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ, հասարակական քաղաքական գործիչներ, ՀԿ-ներ կազմակերպել էին բողոքի ցույց` արտահայտելու իրենց անհամաձայնությունը Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ համաձայնագրին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Դավաճանության հերթական քայլը», «Չենք հանձնելու ոչ օդը, ոչ հողը», «Մենք չենք վստահում պերմյակովների բանակին» գրությամբ:
Բողոքի ակցիայի մասնակից` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե այս համաձայնագիրը կնքվեր մինչև այս թվականի ապրիլ ամիսը, էլի կարելի կլիներ մտածել, որ լրացուցիչ անվտանգության երաշխիքներ են ստեղծվում, բայց հիմա նման համաձայնագիր ստորագրելը խաբեություն է: