|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հունիսի 13-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 084 OM 61 (վարորդ՝ 1998 թ. ծնված Ն. Ն.) և Lexus RX330 մակնիշի 39 DO 333 (վարորդ՝ 1970 թ. ծնված Ց. Մ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1998 թ. ծնված Ն. Ա.-ը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ուղևոր՝ 1998 թ. ծնված Գ. Ա.-ին, ով այնուհետև հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարներն անջատել են ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը: