|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամաններով այսօր կատարվել են կադրային փոփոխություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՀՀ ՔԿ Նախագահի 08.06.16թ. թիվ 293-Ա հրամանով աշխատանքից ազատվել է Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։
Նույն օրը ՀՀ ՔԿ Նախագահը հրաման է ստորագրել՝ Դավիթ Գևորգյանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ նշանակելու մասին՝ նրան ազատելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից։