Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017թ.-ի հունվարի 26-ին Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրամաններով ծառայությունում կատարվել են կադրային նոր նշանակումներ.
Արդարադատության մայոր Էդգար Հայկի Պողոսյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Աշոտ Սուրիկի Հակոբյանը նշանակվել է Կոռուպցիոն, կազմակերպված եւ աշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ` ազատվելով Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:
Արդարադատության մայոր Գարեգին Վլադիմիրի Բեգոյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ` ազատվելով Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնից:
Արդարադատության գնդապետ Արտակ Վահրամի Թադեւոսյանն ու արդարադատության կապիտան Զավեն Գեւորգի Թադեւոսյանը նշանակվել են Խոշտանգումների եւ մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ` ազատվելով համապատասխանաբար Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի եւ Կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոններից:
Արդարադատության մայոր Սմբատ Ատոմի Մխիթարյանը նշանակվել է Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ` ազատվելով նույն վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնից: