Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Ադրբեջանն անմիջապես դատապարտեց Գերմանիայի խորհրդարանի ընդունած «անարդարացի, կանխակալ, պատմական կեղծիքի վրա հիմնված» բանաձևը. ըստ haqqin. az-ի`հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսում:
«Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն տարածեց, և այսօր ես` որպես երկրի նախագահ, մեկ անգամ ևս դատապարտում եմ կեղծիքի վրա հիմնված այդ սադրանքը: Դա անարդարություն է, երկակի ստանդարտների կիրառում և պատմության խեղաթյուրում»,- ասել է նա` հավելելով, որ Բունդեսթագի որոշումը «քաղաքական պատվեր էր, և Հայկական հարցը միայն զենք է Թուրքիայի անկախ քաղաքականության վրա ճնշում գործադրելու համար»:
Հետո` Թուրքիային մխիթարելու համար` որ միայնակ չէ, նշել է, թե Ադրբեջանն էլ «անարդարացիորեն» անցյալ տարի էր հայտնվել Գերմանիայի թիրախում: «Բանաձև ընդունեցին, թե իբր Ադրբեջանը խախտում է մարդու իրավունքները: Դա ճշմարտությունը չէ: Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը, ապահովված է ազատ մուտքը ինտերնետ»,- հայտարարել է Ալիևը` հավելելով` ովքեր Ադրբեջանի և Թուրքիայի դեմ բանաձևեր են ընդունում, պատմական ու քաղաքական մեծ սխալ են թույլ տալիս: