Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԼՂՀ ՊՆ-ն, պատասխանելով Yerkir.am-ի գրավոր հարցամանը, հայտնել էր, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո Արցախի զինված ուժերում եղել են ինչպես պաշտոնից ազատումներ, այնպես էլ պաշտոնի բարձրացումներ:
Yerkir.am-ը ԼՂՀ ՊՆ-ից փորձեց պարզել նաև ԼՂՀ զինված ուժերում կատարված` առավել ուշագրավ պաշտոնանկությունների, մասնավորապես` Ջաբրայիլի (Ջրական) զորամասի հրամանատար, գնդապետ Հովիկ Աբրահամյանի և Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանի պաշտոնանկությունների պատճառները:
Ի պատասխան մեր գրավոր հարցման` ԼՂՀ ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը և Հարություն Ամիրխանյանը պաշտոնից ազատվել են վերադաս հրամանատարության հրամանով` համաձայն «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքի համապատասխան հոդվածի, այն է` պարտականությունների կատարման մեջ թերանալու հիմնավորումով, և այս պահի դրությամբ գտնվում է ՊՆ կադրերի վարչության տրամադրության տակ:
Իսկ ինչ վերաբերում է հիշյալ բարձրաստիճան սպաների կատարած թերացումների փաստերով քրեական գործերի հարուցմանը, ԼՂՀ ՊՆ-ից պատասխանել են, որ այս պահի դրությամբ նման տեղեկության չեն տիրապետում: