Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքում, որտեղ այս օրերին գնտվում է Հայաստանի ազգային հավաքականը, ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հաայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ բելգիացի Լիվեն դե Ֆերմանի հետ նրա փիլիսոփայության, հայ դարպասապահների ապագայի և լավ դարպասապահ լինելու համար անհրաժեշտ հատկանիշների մասին։
-Լիվեն, մի փոքր պատմեք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայի մասին
- Ես ավարտեցի խաղային կարիերաս 32 տարեկանում, որովհետև հնարավորություն ունեի մարզչական աշխատանքով զբաղվել Սաուդյան Արաբիայում։ Բելգիացի մարզիչներից մեկն իրականացնում էր մի նախագիծ և ցանկանում էր հրավիրել այլ բելգիացի մարզիչների։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու էր գործի մի մասի համար։ Իմ պարտականությունների մեջ մտնում էր մինչև 11-ից մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ուժային որակների բարելավումը։ Հենց այդպես էլ սկսվեց իմ մարզչական կարիերան, և ես մնացի այնտեղ համարյա 2 տարի։
-Ինչպե՞ս ստացվեց առաջարկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից
- Այդ 2 տարիներից հետո ես վերադարձա Բելգիա և սկսեցի աշխատել որպես դարպասապահների մարզիչ տարբեր թիմերում։ Դրանից հետո Մարկ Լելևրը մեր ընդհանուր ծանոթի միջոցով առաջարկեց ինձ աշխատել Հայաստանում։ Բնականաբար ես մեծ ոգևորությամբ ընդունեցի այդ առաջարկը, քանի որ միշտ էլ սիրում եմ ծանոթանալ նոր երկրի, մշակույթի, լեզվի և իմ գիտելիքներով ու փորձով կիսվել մարդկանց հետ։
- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ազգային հավաքականի 3 դարպասապահների մասին։
- Դարպասապահների համար շատ կարևոր է փորձը։ Շատ կարևոր է, որ նրանք 3-ն էլ արդեն այս տարիքում միջազգային մակարդակի հանդիպումների փորձ ունեն։ Մենք հնարավորություն տվեցինք Արսենին Բելառուսի հետ խաղում, և նա լավ աշխատեց։ Գոռը և Անատոլին նույնպես կարող են լավ հեռանկար ունենալ ապագայում։
- Ձեր մարզումներից երևում է, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում դարպասապհների՝ գնդակի հետ վարվելուն և ոտքով խաղին։ Դա Ձեր մարզումների ո՞ճն է, թե՞ ժամանակակից միտում։
- Ոչ, դա միտում չէ։ Եթե դուք նայեք խաղը, կտեսնեք, որ դարպասապահներն խաղի 50 տոկոսը խաղում են ոտքերով։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է նրանց սովորեցնել ճիշտ վարվել գնդակի հետ, ժամանակին սկսել թիմի գրոհը։ Հայաստանում այնքան էլ շատ ճնշում չկա դարպասապահների վրա, իսկ երբ նրանց վրա պրեսինգ է գործադրվում, նրանք հիմնականումը գնդակը հեռացնում են դեպի առաջ։ Բայց երբ դու հանդես ես գալիս միջազգային մակարդակի խաղերում, շատ կարևոր է կարողանալ թիմի կառուցողական գործողությունները սկսել հենց դարպասապահից։ Ես օգնում եմ նրանց զարգացնել այս հատկանիշները
- Ի՞նչ է պետք լավ դարպասապահ դառնալու համար։
- Լավ դարպասապահ համարվելու պահանջները շատ են փոխվել նախկինի համեմատ։ Նախկինում գնդակով խաղն այնքան էլ կարևոր չէր դարպասապահի համար, իսկ հիմա յուրաքանչյուր թիմ մեծ ուշադրություն է դարձնում խաղի այդ բաղկացուցչին։ Դարպասապահը պետք է մի՛տ պահպանի կենտրոնացվածությունը, նա պետք է բնույթով լինի առաջատար և լավ համագործակցի խաղընկերների հետ։
- Որքան՞ով է դարպասապահի համար կարևոր բարձրահասակ լինելը։
- Իհարկե, դա մեծ առավելություն է, հատկապես Եվրոպական մրցաշարերում, երբ բարձրից փոխանցումները շատ են։ Չեի ասի, որ ցածրահասակ դարպասապահը չի կարող լինել բարձրակարգ, հատկապես, եթե նա ունի լավ ռեակցիա, բայց շատ ակումբներում մասնագետները չափում են երեխաների հասակը և եթե զգում են, որ նրանք ապագայում չեն գերազանցի 185 սմ-ը, նրանց չեն վերցնում մարզվելու։
- Մեր պատանիների մեջ կա՞ն խոստումնալից դարպասապահներ։
- Այո, կա մի դարպասապահ, որը հանդես է գալիս Հայաստանի Մ-14 հավաքականում՝ Ռուբեն Մարտիրոսյանը։ Ցավոք, նա որոշակի սխալներ թույլ տվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում։ Նա պետք է հասկանա, որ միայն տաղանդավոր լինելը բավական չէ, և պետք է քրտնաջան աշխատել։ Բարեբախտաբար, նա հասկանում է այդ ամենը։ Ես հուսով եմ, որ նա լավ դարպասպասահ կդառնա։ Մյուս թիմերում ևս կան տաղանդավոր երեխաներ, այլապես նրանք հավաքական չէին հրավիրվի։
- Ո՞վ է պատմության մեջ լավագույն դարպասապահը
- Շատ դժվար հարց է՝ նման այն մեկին, երբ հարցնում են Մեսսին է ավելի ուժեղ, թե Ռոնալդուն։ Եթե դիտարկենք մեր օրերի դարպասահներին, Նոյերն է շատ ուժեղ, Տեր Շտեգենը, Տիբո Կուրտուան։ Եթե դիտարկենք, բոլոր ժամանակների դարպասապաներին, կարող եմ ասել, որ ես հավանում էի Շմեյխելի, Վան դեր Սարի, Միշել Պրյուդոմի խաղաոճը։