|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վերադարձ 10-ամյա կրթությանն այլևս չի լինի, քանի որ եթե վերադառնանք դրան, ապա մեր երեխաների վկայականը որևէ այլ երկրում չեն ճանաչի. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ Նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ անհրաժեշտ է ընդամենը, որ ավագ դպրոցը կատարելագործվի:
«Խոսքը վերաբերում է ավագ դպրոցի հոսքային առարկաների ավելի խորացմանը և կրթական ծրագրերի բեռնաթափմանը: Երեխան, որը 11-12-րդ դասարաններում մասնագիտական կողմնորոշում է ստանում, պետք է մյուս առարկաներից աստիճանաբար բեռնաթափվի: Նրանք պետք է պատրաստվեն իրենց հետագա մասնագիտական կրթությունը շարունակելուն: Հիմա, ըստ էության, իներցիայով 12-րդ դասարանները շարունակում են նույն ծանր կրթական ծրագիրը. ի՞նչ է նշանակում` 6 քննություն հանձնել 12-րդ դասարանում»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ պետք է ձևավորենք ազգային կրթական համակարգ: