կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 21:13
Հասարակություն

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սպիտակի, Մարալիկի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

 Բքի պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: