կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-11 19:25
Սպորտ

«Արարատ»-ն ու «Միկա»-ն միավորներ կորցրեցին

«Արարատ»-ն ու «Միկա»-ն միավորներ կորցրեցին

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմի առաջնության նախավերջին՝  25-րդ տուրում «Արարատ»-ը Կապանում 2:1 հաշվով պարտվեց «Գանձասար »-ին: Գևորգ Նռանյանը 36-րդ րոպեին առաջ մղեց արարատցիներին, սակայն մինչ ընդմիջման գնալը Պեդրո Լոպեսը հավասարեցրեց հաշիվը:  47-րդ րոպեին Արա խաչատրյանը հաղթական գոլի հեղինակ դաձավ: «Արարատ»-ը պարտվեց, ինչը հնարավորություն տվեց «Շիրակ»-ին միավորներով հավասարվել նրան:  «Շիրակը» Գյումրիում 3:1 հաշվով առավելության հասավ «Ուլիս»-ի նկատմամբ: Դավիթ Հակոբյանը, Սերժ Դեբլեն և Դիոպ Դամը «Շիրակ»-ի կազմում դարձան գոլի հեղինակ:


 Հիշեցնենք, որ երեկ «Միկա»-ն ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտ»-ի հետ:


Այս պահին ընթանում է տուրի վերջին՝ «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Հաղթանակի դեպքում «Բանանց»-ն այսօր կնվաճի չեմպիոնական տիտղոսը: Հատկանշական է, որ այժմ Հոռնյակի սաները հաղթում են հյուրերին 1:0 հաշվով: