|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf 4» մակնիշի 32 OU 779 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ռ. Թ.) և «Volkswagen Polo» մակնիշի 40 ZZ 400 պետհամարանիշներով ավտոմեքենաները. Volkswagen Golf 4-ը շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը դուրս է բերվել, իսկ ավտոմեքենան ուղղվել տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: