Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 16-ին, ժամը 18.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գտնվող կարի ֆաբրիկայի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի 03 UU 611 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Ս. Հ.-ը, 2001 թ. ծնված Ս. Ե.-ը և 2000 թ. ծնված Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև Հ. Պ.-ը տեղափոխվել է Սրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: