|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երևանի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում այսօր տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պատահարի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 18.30-ին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան, առկա է եղել գազի արտահոսք:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 21 OL 168 պետհամարանիշով (վարորդ Գ. Ե.) ավտոմեքենան կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի փականը, ուղղել են և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից: