Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 14:16
Քաղաքական

Լավրովի ուղերձն` ըստ Շավարշ Քոչարյանի

Լավրովի ուղերձն` ըստ Շավարշ Քոչարյանի

Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, արդյո՞ք կառավարության կողմից Արցախի ճանաչման մասին նախագծի եզրակացությանը հավանություն տալը  չի նշանակում բանակցությունների ավարտ, պատասխանեց. «Տվյալ պարագայում կառավարության եզրակացությունն այն է, որ ճանաչումը պայմանավորված է բանակցությունների արդյունքով երկու հայկական պետությունների միջև` հաշվի առնելով ապագա զարգացումները»:

Ըստ փոխնախարարի` Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է, եթե Ադրբեջանը փորձի խուսափել այս զինադադարի ռեժիմից և նոր ագրեսիա սանձազերծի, ապա ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ:

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, Շավարշ Քոչարյանը նշեց, որ դրանց մեջ հստակ տեսնում է հետևյալ ուղերձները` խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա, կրակի դադարեցման ռեժիմը պետք է ամրապնդվի: