Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»: Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում-ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե գույքային, թե մնացյալ պարամետրերով, որ ընտանիքն ինչի կարիք ունեցավ՝մինչև վերջ ապահովվելու է»։ Ղարաբաղո՞ւմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Այո, դեռ այստեղ է, սակայն այս երեկո հետ կգա Հայաստան»։ Հանդիպե՞լ եք նրա հետ։ «Այո, շփվել-զրուցել ենք, բայց ոչ տետատետ»։ Ձեր կուսակցության, թե՞ վարչապետի մակարդակով։ «Ոչ այն, ոչ մյուս՝ ընդհանուր «մակարդակում», առանձին ֆորմատ էր»։ Արցախում ինչպե՞ս են վերաբերվում այդ այցին։ «Մենք ողջունում ենք իր այդ քայլը»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։