Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրում է.
«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր այցի շրջանակներում հնչեցրած հայտարարություններով, ըստ էության, վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ «ղարաբաղյան օրակարգի» շուրջ բավականին հետաքրքրական հայտարարություններ են հնչել: «Սկսելով լայնամասշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ: Կիրառելով ամբողջ զինանոցը՝ Ադրբեջանը, իհարկե, արժանի հակահարված ստացավ: Բայց Ադրբեջանի այդ գործողությունները, իմ կարծիքով, բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ»,- հավելել է նախագահը և ընդգծել, որ «ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում»: Նախագահն ակնարկում է, որ հայկական զինուժն արժանի պատասխան տվեց՝ իր գործն արեց, իսկ ինչ վերաբերվում է միջազգային հանրության ու մինչև այդ եղած ակնկալիքներին, ապա դրանք չարդարացան: Սերժ Սարգսյան-Սերգեյ Լավրով հանդիպմանը հնչած հայտարարությունները պարզորոշ կերպով ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը կոշտացնում է իր դիրքորոշումը»: