Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂ կարգավիճակի հետ կապված խնդրի վերաբերյալ հնչել են ՌԴ հրապարակային պարզաբանումները, և մենք ասացինք, որ դա, մեծ հաշվով, ընդունելի է մեզ համար և պատկերն ամբողջացավ, կարծում եմ։ Արցախի հարցում նշաձող իջեցնելու ՀՀ դիրքորոշման հստակեցման մասին լրագրողի հարցին ի պատասխան մամուլի ասուլիսին նման պաատսխան հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ հավելելով.
«Փաստն այն է, որ այսօր էլ, երեկ էլ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղն ընկալել է որպես Ադրբեջանի մաս։ Մենք գուցե նաև այդքան պրագմատիկ չենք գտնվել և մեզ թվացել է, թե ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերն ուղղակի տեքստեր են թղթի վրա գրված, որը կարող ենք չնկատելու տալ»։
Փաշինյանի դիտարկմամբ՝ ԼՂ հարցում մեր խոսույթն ու ռազմավարությունը միմյանց հակասել են ու շարունակում են հակասել։ Նրա խոսքով՝ այդ հակասությունն առկա է նաև ՀՀ Անկախության հռչակագրում՝ ԼՂԻՄ և ՀԽՍՀ վերամիավորման վերաբերյալ ամրագրման և հետագայում ստորագրված մի շարք փաստաթղթերի տեսքով։
Վարչապետը նաև շեշտեց, որ այսօր մեր խնդիրն է՝ անել այնպես, որ արցախցին շարունակի ապրել Արցախում և մնա հայ։
«2018-ից մեր դիրքորոշումը եղել է այն, որ ՀՀ կառավարությունը չէ, որ պիտի որոշի ԼՂ ճակատագիրը, այլ ԼՂ ժողովուրդը պետք է որոշի և նա պետք է հաղորդակցության մեջ լինի Ադրբեջանի իշխանությունների հետ»,-նշեց Փաշինյանը։