կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-05 11:45
Հասարակություն

Երևանում երթ է նախատեսվում՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Երևանում երթ է նախատեսվում՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Այսօր հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 7-ին նախատեսվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի։


Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ուշադրությունհարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի։



Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: 



Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լևոն Հայրապետյանին չվնասելու համար: 


Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»
։