Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 6-10-ը Չինաստանի Մակաո քաղաքում տեղի կառավարության, Եվրոպոլի, Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպվել է Ահաբեկչության դեմ պայքարի և համաշխարհային անվտանգության թեմայով գագաթնաժողով: Այն համախմբել է ներկայացուցիչների ավելի քան 80 երկրներից՝ այդ թվում դեսպանների և հյուպատոսների: Խորհրդաժողովի նպատակն էր աշխարհն ավելի անվտանգ դարձնելու համար կարծիքների, մտքերի ու փորձի փոխանակումը, քանի որ հիմնականում խնդիրները համանման են: Գագաթնաժողովի ընթացքում բարձրաձայնվել է, որ Թուրքիան հովանավորում է ահաբեկչական մի շարք կազմակերպությունների: Հայկական կողմը հիմնավորված փաստարկներ է ներկայացրել: Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության սրման վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՄՈԱ Հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Արդյունքում, իրական ապացույցների հիման վրա Միջազգային Ոստիկանական Ասոցիացիային Թուրքիայի անդամակցությունը կասեցվել է: Այս մասին որոշումն ընթերցել է ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ջորջ Կացառուպուլոսը: Միջազգային Ոստիկանական Ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի նախագահ Գրիշա Սարգսյանը և առաջին փոխնախագահ, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը, պարգևատրվել են Մակաոյի ոստիկանության բարձրագույն պարգևներով: Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու հովանավորության ինքնավար միաբանության Մալթայի Ասպետներ կազմակերպության կողմից ստացել են ու շնորհվել Մալթայի Ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշանի Ասպետի կոչում և աստիճան: