կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-12 16:40
Հասարակություն

Ադրբեջանցիների վայրագությունը սահմաններ չի ճանաչում

Ադրբեջանցիների վայրագությունը սահմաններ չի ճանաչում
Մարտի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց զոհվածների մարմինների փոխանակում, հայկական կողմին փոխանցվեց 18 զոհվածի մարմին, և մինչ այսօր մեկ հոգու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ։
 
Արդեն տեղեկացրել ենք, որ հայկական կողմին վերադարձված հայ մարտիկների մարմինները խեղված ու անարգված են եղել:
 
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ զոհվածներից 17-ի մարմինները խեղված են եղել, բացակայել են ականջները, որոշ դեպքերում էլ ընդհանրապես բացակայել են ականջախեցիները:
 
Զոհված հայ մարտիկների մարմինները եղել են անդամահատված, բացակայել են ձեռքերը, դաստակները, մարմինների վրա առկա են եղել ծակած-կտրած վնասվածքներ, մեկի դեպքում էլ բացակայել է ձախ աչքը:
 
Մանրամասն` սկզբնաղբյուրում: