|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նոր հայտարարություններով է հանդես եկել, որն ամբողջությամբ հակասում է երեկվա իբր բարյացակամ հայտարարություններին:
Ըստ t24-ի՝ նշելով ահաբեկչական հարձակումների ընթացքում սպանված թուրք դիվանագետների մասին` Դավութօղլուն, դիմելով սփյուռքին, ասել է. «Տեսնենք՝ նրանք էլ մեզ կցավակցե՞ն այդ կապակցությամբ»:
Եվս մեկ անգամ անդրադառնալով Արցախյան հարցին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ թեեւ այդ խնդիրը բարդ է, սակայն խաղաղություն կարելի է հաստատել քայլ առ քայլ:
Նշենք, որ երեկ Էրդողանը առաջարկել էր 1915 թվականին հարկադրաբար իրենց հողերը լքած հայերի թոռներին` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն ստանալ: