կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-11 10:11
Մշակույթ

Մահացել է Սուրեն Թադևոսյանը

Մահացել է Սուրեն Թադևոսյանը

Այս գիշեր երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը:

Ամեն ինչ սկսվել է շաքարային դիաբետ հիվանդությունից, որի պատճառով ախտահարվել է ոտքը, ինչն էլ պատճառ է հանդիսացել օրգանիզմի թունավորման:

Yerkir.am-ը ցավակցում է Թադևոսյանի հարազատներին, ընկերներին ու ծանոթներին: 

***

Ծնվել է Երևանում: 1992թ. ավարտել է Երևանի Մ.Իշխանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1991թ.-ից ընդգրկվել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ՈւՀԱ «ԵրՄԻ» թիմի կազմում: 1992թ. և 1994թ. Մոսկվայում դարձել է ՈւՀԱ չեմպիոն: 1992-93թթ սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի տնտեսագիտական բաժնում, 1996թ.` մոսկովյան իրավաբանական համալսարանում` որպես իրավաբան: 1994-98թթ եղել է Հայաստանի ՈւՀԱ լիգայի գլխավոր խմբագիրը: Նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմի առաջին և երկրորդ մասերում: 2001-04թթ սովորել է Իսպանիայի Վալենսիա քաղաքի «Escuela De Cine» կինոդպրոցում` որպես կինոռեժիսոր: Աշխատել է հայկական տարբեր հեռուստաընկերություններում, հեղինակել է 16 հեռուստանախագիծ, 2 հեռուստասերիալ: 2004-05թթ եղել է «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսորը, 2007-11թթ` «TV 5» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը և փոխտնօրենը: Եղել է «Արմատ» երաժշտական նախագծի և երգիչ Նարեկ Բավեյանի պրոդյուսերը: Նկարահանել է ավելի քան 80 երաժշտական, 100 գովազդային տեսահոլովակ: ԱՄՆ-ի «Գոլդեն Սթար» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Ա.Սաֆարյանի «Հուշերի քաղաք» տեսահոլովակի համար արժանացել է «Տարվա լավագույն տեսահոլովակ» մրցանակին, իսկ 2010թ.` «Տարվա լավագույն ռեժիսոր»: 2011թ. Իսպանիայի Բիլբաո քաղաքի կինոփառատոնի ժամանակ արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմի սցենար» մրցանակի: