|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այն, որ մեր զինվորը ՌՊԳ-ով հակառակորդի ուղղաթիռ է ոչնչացում, հրաշք չէ, պարզապես փաստում է այն մասին, որ մեր տղաները տիրապետում են զենքին, գիտեն դրա հնարավորությունները. այսօր լրագրողներին ասաց Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/:
Այս օրերին կամավորների` նման քանակի հոսքն Արցախ, ըստ նրա, արտասովոր մի բան էր` հայրենասիրության դրսևորում: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բոլորն էլ կարող են զենք վերցնել ու պայքարել մինչև վերջ, սակայն ես չեմ ուզում դա, դեմ եմ պատերազմին»,- ասաց Տեր-Թադևոսյանը:
Նրա կարծիքով` կռիվները չի կարելի համեմատել իրար հետ, սակայն պետք է նշել, որ այս անգամ մի բան հստակ էր` մենք չենք վախենում: «Վախը բնական երևույթ է, բոլորի մոտ էլ կա, սակայն կարևորն այն է, որ այն կարողանանք հաղթահարել: Այս կռվից դա մնաց` մենք վախը հաղթահարել ենք, իսկ թշնամին վախենում և փախչում էր: Բացի այդ` տեսանք նաև, որ մեր մարտական ոգին և փորձն է ավելացել»,- ասաց Կոմանդոսը: