|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ շփման գծում ադրբեջանական կողմը պարբերաբար լարվածություն է առաջացնում: ՊԲ-ն պարբերաբար հայտնում է զոհվածների տվյալները, իսկ անհետ կորածների մասին դեռեւս տեղեկություններ չկան: Ինչպես հայտնի է՝ հայկական կողմն ունի երկու տասնյակից ավելի անհետ կորած: Իսկ գերիների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Մեզ հայտնի դարձավ, որ գերիներ կան թե հայկական, թե ադրբեջանական կողմից: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանից փորձեցինք պարզել՝ իրենք սկսե՞լ են արդյոք զբաղվել գերիների հարցով:
Մեր հարցին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացն սկսելու պայմանները: Բանն այն է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի»: