|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լեռնային Ղարաբաղը պատրաստ է գնալ Բաքվի հետ կառուցողական բանակցությունների ու ընդունելի փոխզիջումների, երբ պաշտոնապես ճանաչվի Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտնում է Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը. հայտնում է Интерфакс-ը:
«Մեր դիրքորոշումը միանգամայն հասկանալի է և թափանցիկ՝ ճանաչեք մեր անկախությունը, և մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի վերաբերյալ և գնալ ցանկացած զիջման ու փոխզիջման»,- նշել է նա:
Անդրյանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ուժային լուծում չկա: