|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Քիչ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Yerkir.am-ին հայտնեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրակոցները դադարել են: Այսօր` ժամը 12:00-ից, երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:
ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատել է կրակի դադարեցման վերաբերյալ երկկողմանի համաձայնության մասին լուրը: Մանրամասները կհաղորդենք հաջորդիվ:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում անցկացվելու է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը` Մինսկի խմբի մասնակցությամբ: