Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ԱԱՀ մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը: Նախարարի խոսքով՝ թե\' էկոնոմիկայի նախարարության, թե\' գերատեսչությունների կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսնավորվում են պետական բյուջեից՝ «Տնտեսագիտական դասակարգման և դրամաշնորհներ» հոդվածով, ինչպես նաև համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են համատեղ ծրագրեր դոնոր կազմակերպությունների հետ:
«Այդ ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են տնտեսության որևէ ճյուղի կամ գործունեության որևէ տեսակի խթանման նպատակով՝ Հայաստանի կողմից հիմնված հիմնադրամների, ինչպես նաև միությունների միջոցով, որոնք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակներում ստանում են դրամաշնորհներ միջազգային և մասնավոր կազմակերպություններից: Նշված ծրագրերից են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Արմռոբոտիքս» ծրագիրը, ռոբոտաշինության խմբակների ստեղծման ծրագիրը և այլն: Այս դեպքերում գանձվում է ԱԱՀ, ինչը նվազեցնում է նման ծրագրերի արդյունավետությունը, հետևաբար առաջարկվում է որ «ԱԱՀ մասին» օրենքում լրացվի նոր դրույթ, որի համաձայն` սուբսիդիաների, սուբվենցիաների դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքները ազատվեն ԱԱՀ-ից, եթե նշված ծրագրերն արժանացել են կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ այդ հարցը քննարկվել է ՏՏ ոլորտի առաջարկությամբ, կան դրամաշնորհներ, որոնց պետք է ազատել ԱԱՀ-ից: Կստեղծվի մասնագիտական խորհուրդ, որը որոշումներ կկայացնի, որովհետև բյուջեի եկամուտներն էլ չպետք է խաթարվեն: