Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Անաչառ և բազմակողմանի վերլուծություններ իրականացնելու հարցում փնտրում ենք տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող անկախ փորձագետների, մասնագետների, վերլուծաբանների ակտիվ մասնակցությունը: Մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել իրենց խոսքն ասել ցանկացող բոլոր հետաքրքրված մասնագետներին, որոնց վերլուծությունները կհանրայնացվեն, կօգտագործվեն մեր ուսումնասիրություններում և/կամ կներառվեն մեր կողմից հրապարակվող զեկույցների մեջ:
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Մրցույթի մասնակցության հայտ կարող են ներկայացնել տնտեսագիտական և/կամ հարակից կրթություն ունեցող և ոլորտային ուսումնասիրություններ իրականացնող հետևյալ շահագրգիռ կողմերը՝
ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Մրցույթը բաղկացած է լինելու 2 փուլից: Մասնակցության համար պետք է մինչև սույն թվականի մարտի 15-ը մեր՝ [email protected] էլ.հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
Հայտի ստացման պահից սկսած 5 օրվա ընթացքում Դուք կստանաք պատասխան: Հիմնվելով անոտացիայի բովանդակության վրա, հատուկ այդ նպատակով ձևավորված հանձնաժողովը կիրականացնի գնահատում: Դրական եզրակացության դեպքում հետադարձ կապ կհաստատվի Ձեզ հետ:
Երկրորդ փուլ անցնելու պարագայում պետք է մեր էլ.հասցեին ուղարկել՝
ՄՐՑՈՒՅԹԻ ԲՅՈՒՋԵՆ
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 20.000-30.000 ՀՀ դրամ գումար:
Վերլուծական աշխատանքի համար կտրամադրվի 20.000 ՀՀ դրամ դրամաշնորհ: Կատարված վերլուծությունը Ձեր կողմից հանրայնացնելու, մասնագիտական հարթակներում կամ մամլո-ասուլիսով այն լուսաբանելու պարագայում դրամաշնորհը կկազմի 30.000 ՀՀ դրամ:
Տվյալ շրջափուլը մեկնարկում է 2019թ. փետրվարի 15-ից: Ծրագրի տևողությունն է 3 ամիս: Դրամաշնորհների տրամադրման մրցույթը շարունակական է լինելու: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է հիմնական աշխատանքը ներկայացնելուց հետո, որը պետք է համապատասխանի վերոհիշյալ բոլոր պայմաններին:
Տեղեկացնում ենք, որ հետադարձ կապ է հաստատվելու միայն մրցույթը հաղթած և երկրորդ փուլ անցած մասնակիցների հետ: Հայտերը պետք է ուղարկել էլեկտրոնային եղանակով [email protected] էլ.հասցեին՝ կցելով վերոհիշյալ բոլոր փաստաթղթերը: Տեղեկացնում ենք, որ թերի հայտադիմումները չեն ուսումնասիրվի:
Սիրով կսպասենք Ձեր հայտերին: