Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե Եվրամիության կողմից դրամաշնորհային ծրագրերով ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններն ի՞նչ արդյունավետությամբ են գործում:
«Կա՞, արդյոք, ՀԿ-ների գործունեության արդյունավետության վերաբերյալ վիճակագրություն: Մեծ հաշվով՝ ես չեմ տեսնում, որ զգալի դրամաշնորհներ ստացած ՀԿ-ները արդյունավետությամբ իրականացնեն իրենց ծրագիրը, եվրոպական արժեքներ քարոզող այլ կազմակերպություններ, ի՞նչ է, չեն «պեղվում», որ միշտ նույն ՀԿ-ներն են հաղթում»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ ինքը միայն բյուջետային ծախսերի մասին է զեկուցում։ «Ֆինանսների նախարարությունը կամ կառավարությունը որևէ ֆունկցիոնալ կապ չունեն դրամաշնորհներ տրամադրելու հետ, դա բյուջետային շրջանակներից դուրս խնդիր է»,- ասաց նա:
Զոհրաբյանի հարցադրմանն արձագանքեց նաև էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և ընդգծեց, որ ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ էլ կառավարությունը ՀԿ-ների ընտրության հարցում որևէ գործընթաց չեն իրականացնում: «Այդ գործընթացն իրականացնում է դրամաշնորհ տվող ընկերությունը, և այդ առումով՝ միգուցե աշխատելու տեղ կա»,- ասաց նա: