|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդը» գրում է. «Վաչե Գաբրիելյանին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու հանգամանքը անակնկալ էր, քանի որ նա մի փոքր տարբերվում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարության ընդհանուր կազմից: Գաբրիելյանը, ի տարբերություն մյուս նախարարների, խոշոր գործարար չէ, այլ լավ ֆինանսիստ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գաբրիելյանն այդ պաշտոնում նշանակվել է հստակ պայմանով որ պետք է կարողանա միջազգային կառույցներից խոշոր դրամաշնորհներ և վարկեր «բերել»:
Ենթադրվում է, որ միջազգային կառույցների հետ նրա լավ հարաբերությունները կօգնեն այդ գործում: Ու քաղաքական շրջանակներն արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսի արված կանխատեսումը, թե «հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3-տոկոսանոց աճի հնարավորություն կունենա», հենց Վաչե Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելով են բացատրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։