Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներ և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի Նորիկ Ալիխանյանը:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց, որ 58-ամյա Նորիկ Ալիխանյանն իր տան մոտ կանգնած է եղել և ուսի, մեջքի շրջանում է վիրավորվել: «Հիմա վիճակը նորմալ է, Աստծոն փառք, լավ ենք պրծել: Սկզբում տեղափոխեցինք Իջևանի բժշկական կենտրոն, առաջին օգնություն ցույց տվեցին, հետո արդեն տեղափոխեցինք Երևան` «Էրեբունի» ԲԿ»,- ասաց գյուղապետը և հավելեց, որ մյուս գյուղացիներին էլ պատճառվել են նյութական վնասներ. Ալիխանյանի հարևանի կովն է սատկել, իսկ գյուղացիներից մեկի տունն էլ փամփուշտ է ընկել ու պայթել:
«Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանից տեղեկացանք, որ Նորիկ Ալիխանյանի վիճակն այժմ կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է թոքային վիրաբուժության բաժնում, վերքը վիրակապվել է, և դեռ հայտնի չէ` կվիրահատե՞ն նրան, թե՞ ոչ: