|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ այսօր 65 տարեկանում կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը:
Գեղամ Գրիգորյանի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ մինչ այդ Գրիգորյանը մեկնել էր Գերմանիա` բժշկական հետազոտման: Ըստ տեղեկությունների` նրա մոտ լյարդի ցիրոզ էին հայտնաբերել: Այս օրերին Գրիգորյանը գտնվում էր Հայաստանում: