|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այս աղբամանը դեռ երեկ «կենդանի էր», լավ, թե վատ` ծառայում էր հասարակությանը: Չնայած իր ամենօրյա ծանրաբեռնվածությանը` շարունակում էր կլանել աղբը, մի մասը ներսում, մյուս մասը` դրսում, հանդուրժում վրան լղոզված ծամոններն ու ծխախոտի մնացուկները: Ինչի հետևանքով էլ, ըստ երևույթին, ի վերջո, «կնքեց մահկանացուն»:
Այսօր Խանջյան փողոցի աղբից ճռռացող երբեմնի աղբամանից մնացել է միայն հալած մոմ հիշեցնող պատկերը: Անցորդները զարմացած նայում են աղբամանին և հեռանում: Սակայն այդ զարմացողներից շատերը վարվում են նույն կերպ, ինչպես արել է աղբամանի հրդեհման պատճառը հանդիսացած քաղաքացին` ծխախոտն առանց հանգցնելու գցել աղբամանը:
Հատկանշական է, որ աղբամանը վաղ առավոտից չի ապամոնտաժվել: Կենտրոն համայնքի աղբատար մեքենաները, եթե ժամանակին դատարկեին հարևան աղբամանների աղբը, գուցե այս աղբամանն էլ նկատեին և «կարգին հուղարկավորություն կազմակերպեին»: Չէ՞ որ «խեղճ» աղբամանն անգամ այրվելու պահին կատարել է աղբամաքրումն իրականացնողների աշխատանքը` ոչնչացնելով այն աղբը, որը հնարավոր է հանգրվաներ քաղաքից դուրս` ինչ-որ խուլ ձորում` մեծ վնաս հասցնելով շրջակա միջավայրին: