Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանը մարտի 18-ին կայանալիք` ավագանու նիստում կքննարկի անվանի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին և թավջութակահար Նարեկ Հախնազարյանին բնակարաններ նվիրելու հարցը:
Արտավազդ Փելեշյանին բնակարան նվիրելու հայտարարության մեջ ասվում է, որ Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված, Երևանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով: Ըստ այդմ էլ` նախատեսվում է «Ականաթ» ՍՊԸ-ի հետ 19.11.2015թ. կնքված պայմանագրի համաձայն՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127 քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին:
Նարեկ Հախնազարյանին բնակարան նվիրելու որոշման մեջ ասվում է. «Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծով նախատեսվում է Երևան համայնքի սեփականություն համարվող` Արամի փողոցի հ.82 և հ.84 շենքի հ.75՝ 115.9 քմ մակերեսով բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Նարեկ Հախնազարյանին։ Հախնազարյանն իր ծնողների և կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը, ցավոք, հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ: Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը թույլ կտա աշխարհահռչակ հայ երաժշտին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել»: