|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով (մոտ 7 կմ) իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ և քաղաքացիներ: Վատ տեսանելիության պատճառով ժամը 21.51-ին աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն հունիսի 17-ին:
Հունիսի 17-ին, ժամը 06.08-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ժամը 06.40-ից վերսկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, որին մասնակցում է 4 հրշեջ-փրկարար: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: