Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից(ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է ազգային փոքրամասնությունների դպրոցների խնդիրը: Թուրքական Habervaktim.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագծերի և բյուջեի հանձնաժողովի նիստում նա առաջարկել է վերաբացել Ստամբուլի Հեյբելիադա կղզու հունական հոգևոր դպրոցը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
«Մի՞թե դեռ չի եկել այն օրը, որ քաղաքացու պես վերաբերվենք այստեղի հային, ասորուն, հույնին, հրեային: Ասում եք, թե ուզում եք հավատացյալ հասարակություն մեծացնել,- դա պարոն նախագահի նախաձեռնությունն է,- ուրեմն թույլ տվեք, թող հույներն էլ հավատացյալ հասարակություն դաստիարակեն: Ինչո՞ւ` ոչ»,- ասել է Փայլանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հոգևոր դպրոցների խնդրում աջակցել է Փայլանին: «Ես միանում եմ, թող բացվի»,- ասել է նա: Սակայն, միևնույն ժամանակ, ընդգծել է, թե նշյալ խնդիրը արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում, խնդիրը պետք է համաձայնեցնել կրթության նախարարության հետ:
Փայլանը օրակարգ է բերել նաև ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների կարգավիճակի խնդիրը: Այդ հաստատությունները ներկայումս ո\'չ պետական դպրոցներ են, ո\'չ մասնավոր: Ըստ հայ պատգամավորի՝ ֆինանսների նախարարությունը պնդում է, թե ազգային դպրոցները պետք է ձևակերպվեն որպես առևտրային կազմակերպություններ, մինչդեռ այդ դպրոցները վճարովի չեն, և նրանց կոչումը ազգային դպրոց և ազգային հիմնադրամ լինելն է: