կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 13:26
Հասարակություն

Ինչո՞ւ էր զինծառայողը լքել Դիլիջանի զորամասը. մանրամասներ

Ինչո՞ւ էր զինծառայողը լքել Դիլիջանի զորամասը. մանրամասներ

Արդեն հայտնել ենք, որ Դիլիջան քաղաքի զորամասերից մեկից փետրվարի 6-ից անհետացած 19-ամյա ժամկետային զինծառայող Ազիզ Բաքոյանը հայտնաբերվել է:

Yerkir.am-ի հետ զրույցում Ազիզի հորեղբոր որդին՝ Հովսեփ Բաքոյանը, հայտնեց, որ Ազիզը զորամասից դուրս էր եկել տուն գալու և ծնողներին տեսնելու նպատակով: Ըստ նրա՝ հորեղբորորդին Դիլիջանից հայրենի գյուղ՝ Օշական է հասել մեծ դժվարությամբ:

«Դիլիջանից եկել ա Երևան, Երևանից էլ գիշերը ոտքով հասել ա տուն, արջի նման` ձների մեջով, բանով եկել ա, ձեռքերն ու ոտերն ա ցրտահարվել: Ասում ենք՝ արա’, ո՞նց ես ոտով, ձների միջով եկել, ասում ա՝ դաժը ձների մեջ ա քնել: Լուսադեմին ՝ ժամը 4-5-ին, արդեն տանն էր, զանգել եմ կամանդիրին, ասել եմ, որ էրեխան հասել ա: Առավոտ` ժամը 9:30-ին, էրեխուն մեր ձեռքով տարանք` ռազմական ոստիկանություն հանձնեցինք»,- ասաց Հովսեփ Բաքոյանը և հավելեց, որ տղայի հետ ամեն բան կարգին է:

«Ոչ մի բան չի եղել, հորն ու մորը կարոտել էր. 1 տարի 2 ամիս ծառայում ա՝ տուն չէր եկել, արձակուրդ չեն տվել: Հունվարի 20-ին ուզեցել են տան, էն էլ խոզի գրիպի պատճառով չեն տվել»,- ասաց նա՝ դարձյալ զարմանալով, թե ինչպես է Ազիզը ոտքով հասել տուն. «Զարմանալի բան ա, ո՞նց ա հասել, արջն ու գելը ըտեղով չէին կարա գային, ո՞նց ա ձների միջով էկել»:

Yerkir.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանությունում կորոշվի՝ Ազիզ Բաքոյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ: