կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-08 17:55
Տարածաշրջան

Սիրիացի երեխա է սովամահ եղել

Սիրիացի երեխա է սովամահ եղել

33-ամյա Նեսրին Բերդոշը փախել է Հալեպի քաղաքացիական պատերազմից և քայլելով հասել թուրքական Հաթայ քաղաքը, որտեղից էլ գնացել է Ադանայի ավտոկայան, որպեսզի մեկնի Ստամբուլ: 33-ամյա Նեսրինի երեխան՝ մեկ տարեկան Գարամը, ցրտից և անբավարար սնունդից մահացել է Ադանայի ավտոկայանում. տեղեկացնում է «Ակօս»-ը:

DHA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադանայի ոստիկանական ստորաբաժանումները ահազանգ են ստացել, որ Ադանայի կենտրոնական գավառում գտնվող ավտոկայանում սիրիացի երեխա է մահացել: Ավտոկայան ժամանած ոստիկանները սպասասրահի նստարաններից մեկին հայտնաբերել են աղջկա դին: Ոստիկանները դեպքի մասին հայտնել են առողջապահական խմբերին և շրջակայքում գտնվող` Սիրիայի քաղաքացիներից մեկի օգնությամբ հաղորդակցվել մահացած երեխայի մոր՝ Նեսրին Բերոշի հետ: Երեխայի կողքին արտասվող մայրը տեղեկացրել է, որ փախել է Հալեպից:

Դեպքի վայր ժամանած բժիշկները մահացած երեխային տեղափոխել են Ադանայի դատաբժշկական կենտրոն: Երեխայի հայրը զոհվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում: Նախնական քննության արդյունքում պարզ է դարձել, որ երեխան մահացել է սննդի անբավարարության և ցրտի հետևանքով: