Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ամեն կերպ փորձում է հերքել այն փաստը, որ մի շարք քրդաբնակ շրջաններում բախումների հետևանքով քաղաքացիներ են վիրավորվում և զոհվում:
Ըստ Demokrathaber-ի՝ Ջիզրեի շենքերի նկուղներում օգնության սպասող վիրավորների մասին տեղեկությունը հերքելով՝ Դավութօղլուն հայտարարել է. «Ես կոչ եմ անում մի շարք զրպարտություններով Թուրքիայի վրա բիծ թողնել ցանկացողներին և մեջլիսում այդ մասին հայտարարողներին՝ որտե՞ղ են այդ վիրավորները»:
Պնդելով, որ շտապօգնության մեքենաները ակտիվ գործել են բախումների շրջանում, և դիմելով դա հերքողներին՝ նա հավելել է. «Վիրավորներն ու զոհերը տեղափոխվել են ամենալավ պայմաններում: Սա՞ է ձեր հարգանքը մահացածների նկատմամբ»:
Նշենք, որ Ջիզրեում իրավիճակը լուրջ է: Թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև զինված բախումների հետևանքով վիրավորվում և զոհվում են խաղաղ քաղաքացիներ: Վիրավորվելու դեպքում շտապօգնության մեքենա չի ժամանամ, ինչի պատճառով էլ վիրավորներին ճարահատյալ հավաքում են շենքերի նկուղներում՝ նրանց եղած միջոցներով օգնություն ցուցաբերելու համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում համացանցում տեսանյութ էր հայտնվել, որն ի ցույց էր դնում փաստը, թե ինչպես են թուրք զինվորները կրակ բացում սպիտակ դրոշները ձեռքներին՝ իրենց զոհերին և վիրավորներին այլ վայր տեղափոխել ցանկացող քրդերի վրա: