Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-12-12 21:54
Քաղաքական

Դավութօղլուն հերքել է՝ Ղարաբաղի տարածքների մասին ոչ մի հարցազրույց չի տվել

Դավութօղլուն հերքել է՝ Ղարաբաղի տարածքների մասին ոչ մի հարցազրույց չի տվել

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երևանում այսօր թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է վերջին շաբաթներին թուրքական մամուլում շատ շրջանառվող թեզերն ու «տեղեկությունները»։

 

Լրագրողներին նա հայտնել է, որ վերջին օրերին ինքը կամ Թուրքիայի արտգործնախարարության որեւէ ներկայացուցիչ հարցազրույց չի տվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրի, այդ թվում՝ Ղարաբաղի տարածքների ապագայի վերաբերյալ և այդ տեղեկությունները  համարել է հնարովի: 

 

«Ինչպիսի՞ն էր ՀՀ ԱԳ նախարարի նրա հանդիպման արդյունքը» հարցին Դավութօղլուն պատասխանել է. «Միակ կարեւորությունը, որ ունեցավ երեւանյան հանդիպումը, երկու նախարարների միջեւ տեսակցությունն էր։ Չորս տարի առաջ` ցյուրիխյան ստրագրումներից հետո առաջին անգամ էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են։ Այսքանը...»: