|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակը» գրում է. «Ինչպես տեղեկացնում են բրյուսելյան մեր աղբյուրները, օրերս Եվրոպական պահպանողականների և բարեփոխիչների միության համաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած ԲՀԿ-ական պատգամավորներ՝ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին և Նաիրա Զոհրաբյանին իրենց երբեմնի կուսակից Ավետ Ադոնցը չի դիմավորել, չի ճանապարհել, մեկ զանգ իսկ չի արել՝ հարցնելու երբեմնի իր կուսակիցների, նախարարի որպիսությունը, ինչից, ըստ նույն աղբյուրների, անսահման նեղսրտել է Վարդան Մինասիչը։
Այդ օրերին Ադոնցը կաշվից դուրս է եկել ՀՀ վարչապետի համար, որը մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին։
Ի դեպ, Ադոնցը ցանկանում է Մոսկվա՝ յուր խնամի Կառլոս Պետրոսյանի «մոտ» տեղափոխվել, ՌԴ դեսպանի կարգավիճակով, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում նրան։
Ի դեպ, այս կարգի տարընթերցում Ադոնցի և ԲՀԿ-ի միջև եղավ նաև այն ժամանակ, երբ նախագահական ընտրությունների շեմին Ծառուկյանը մեկնել էր Եվրոպա. Ադոնցն այն ժամանակ նույնպես շատ ջանք չէր թափել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։