կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 14:46
Հասարակություն

Հարգանքի տուրք՝ Արամ Մանուկյանի հիշատակին

Այսօր լրացավ Հայաստանի Առաջին հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 97-րդ տարելիցը: Այս կապակցությամբ մի խումբ դաշնակցականներ հարգանքի տուրք մատուցեցին Մանուկյանի շիրիմին:

«Արամ Մանուկյանի դերն այնքան մեծ է մեր պետականության վերականգնման գործում, որ անհնար է անգամ գերագնահատել»,-yerkir.am-ի հետ զրույցում նշեց պատմաբան, ՀՅԴ պատմության թանգարանի տնօրեն Անուշ Ամսեյանը: Նրա խոսքով` այսօր, սակայն, Արամ Մանուկյանին, ով իր ողջ կյանքը նվիրեց հայության փրկությանն ու պետության վերականգնման գործին, արժանի հարգանքի տուրք չի մատուցվում:

«Այսօր ընդամենը Արամ Մանուկյանի մի գլխաքանդակ է դրված ոստիկանության շենքի մոտ, որը ոչինչ չի ասում Արամ Մանուկյանի դերի և նրա մարդկային կերպարի մասին: Նա այսօր իրեն արժանի հուշարձան չունի»,- ասաց Անուշ Ամսեյանը:

ՀՅԴ-ական Արթուր Ղազարյանն էլ ցավով փաստեց, որ Արամ Մանուկյանը դեռևս իր արժանի տեղը չի գտել մեր օրերում: «Որոշ պատմաբաններ և մտածողներ կարծում են, որ դեռևս ժամանակ և տարածություն է անհրաժեշտ, որպեսզի Արամ Մանուկյանն ըստ արժանվույն գնահատվի»,- ասաց նա:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: