|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 28-ին՝ ժամը 14.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի փողոցում գտնվող չգործող գործարանի պահակակետը այրվել է, ներսում քաղաքացի կա:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող չգործող գործարանի պահակակետը ամբողջությամբ այրված է (մոտ 10 քմ). ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի: