|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում են առաջնագծում հանդես գալ պարտադրողի դերում:
ԼՂՀ ՊԲ