|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015թ. ՎՊ գործունեության ամփոփման և 2016թ. կատարվելիք աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցեր: ՎՊ նախագահը ներկայացրել է` ինչ կերպով են բաշխվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքները ՎՊ խորհրդի անդամների և վարչությունների միջև:
Խորհրդակցությանը պարոն Զաքարյանը խոսել է հաշվետվությունների կազմման սկզբունքների և պահանջվող տեղեկատվության ներկայացման կարգի վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև 2015թ. ավարտված աշխատանքներին և դրանց արդյունքներով կազմված հաշվետվություններին, ինչպես նաև 2015թ. ընթացքում կատարված և 2016թ. դեռևս շարունակվող վերահսկողության կազմակերպմանը վերաբերող հարցերին: Խորհրդակցության ավարտին ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տվել է մի շարք այլ հանձնարարականներ:
Վերահսկիչ պալատի մամուլի ծառայություն