Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է։
«Այսօր առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 160 քաղաքացի, որից 136-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 57-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 29-ը` երեխաներ։
Այսպիսով, միայն վերջին 5 օրում հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 691 քաղաքացի, որից 592-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 241-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 134-ը` մինչև 18 տարեկան։
Հավելենք, որ H1N1 վարակով 15 հիվանդ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Նրանց մոտ արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ։
Հանրապետության պոլիկլինիկական ծառայությունում երեկ արձանագրվել է սուր շնչառական վարակներով 1971 դիմելիություն` հունվարի 15-ի 3116-ի դիմաց»։