| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ. Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը` ժամը 14։00-ի սահմաններում, կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։
Ներկայումս հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։