Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ առաքելական եկեղեցին վաղը կնշի Բարեկենդան առաջավորաց պահոց տոնը, որով կազդարարվի առաջին 5-օրյա պահքը։ Ինչպես տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի կայքից, այս տոնը և պահքը հատուկ է միայն Հայ եկեղեցուն և սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ և պահանջվում է խիստ պահեցողություն:
Հնում, այդ օրերին թույլատրվել է միայն աղ ու հաց ուտել, արգելվել է Սբ պատարագ մատուցել: Առաջավորաց պահքի խորհուրդն է՝ հեթանոսական ապականությունից մարդկային 5 զգայարանների սրբում: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել: Սբ Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից (դիվահարությունից): Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք:
Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Սբ Սարգսի տոնը: Այս տարի այն կնշվի հունվարի 23-ին։